Լրահոս
Օրվա լրահոսը

«Լապշինի արտահանձնումը լրջագույն հետևանք է Ղարաբաղյան հարցի լուծման համար». Ստեփան Գրիգորյան

Հունվար 23,2017 15:25

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները եւս պետք է արձագանքեն բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու խնդրին: «Պետք է հարցը բարձրացնեն ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, որտեղ գործընկերային կապ ունեն Բելառուսի հետ: Իրավական առումով սա գուցե մեր գործը չէ, բայց քաղաքական հետապնդում է»,-«Մեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մեկուսացնի Հայաստանը և Ղարաբաղը»,-նշեց քաղաքագետը՝ նկատի ունենալով այն, որ Լապշինի օրինակով Ադրբեջանը ցանկանում է կասեցնել մարդկանց այցելություններն Արցախ. «Պետք է ցույց տանք, որ այս հարցում մենք կանք: Սա կունենա լրջագույն հետևանքներ Ղարաբաղյան հարցի լուծման վրա»:

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ-ն Բելառուսին պետք է ասի. «Այս ի՞նչ ուղերձ եք մեզ ուղարկում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031