Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության

Հունվար 23,2017 15:15

ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները հունվարի 22-ին, ժամը 11.55-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով դեռ երեկ, ժամը 17:00-ին կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։

Այդ պահի դրությամբ հոսպիտալացված է եղել ՀՀ 9 քաղաքացի` Վանուշ Սահակյան (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյան (ծնվ.` 1960թ.), Կարեն Հակոբյան (ծնվ.` 1984թ.), Մհեր Քոթանջյան (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյան (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյան (ծնվ.` 1987թ.), Գևորիկ Դալլաքյան (ծնվ.` 1992թ.), Գարիկ Կոստանդյան (ծնվ.` 1987թ.), Հերմինե Բեկթաշյան (ծնվ.` 1983թ.)։

Այսօր, ժամը 10.05-ին և 14.15-ին Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դմիտրի Լևչենկոյից և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցևից ստացված տվյալներով ավտովթարից տուժածներից Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և Գարիկ Կոստանդյանը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել։ Նրանցից Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։

Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։

Նշենք, որ տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, երկուսի մոտ առկա է նաև թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031