ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացառում է, որ ինքը կամ ՀԺԿ որեւէ ներկայացուցիչ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով:
«ՀԺԿ-ն այլ կուսակցության հետ կարող է միայն դաշինքով մասնակցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նա հանդես է գալու «Ծառուկյան դաշինք»-ով ու լինելու է ցուցակում 5-րդը:
Արդյոք ՀԺԿ-ն կդաշնակցի՞ «Ծառուկյան դաշինք»-ի հետ հարցին ի պատասխան նա նշեց, որ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը կհստակեցվի մինչեւ ամսվա վերջ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև