Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի հետ խնդիր չի եղել. Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վրա է սառույց կուտակվել (Տեսանյութ)

Հունվար 23,2017 14:22

«Գազի էժանացման գործոններից մեկը տարանցման գնի փոփոխությունն էր: Մենք հաշվարկել ենք, թե ինչ խնայողություն ենք ունենալու այս բանակցությունների արդյունքում եւ խնայողության այդ մասը հաշվարկել ենք արդեն գործող սակագնում»,-ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ պատասխանելով գազի էժանացմանը վերաբերող հարցին, սակայն փոխնախարարը չասաց, թե որքան խնայողություն են ունեցել, քանի որ այն կախված կլինի ծավալներից:

Այլ մանրամասներ պարոն Հարությունյանը չներկայացրեց` ասելով, որ երկու առեւտրային ընկերությունների պայմանավորվածություն է:

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հունվարի 25-27-ը Երեւանում տեղի կունենա «Էներգետիկայի շաբաթ 2017», որի նպատակն է ներկայացնել Հայաստանում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, հիմնախնդիրներն ու ներդրումների հնարավորությունները: Միջոցառումներից մեկը լինելու է Արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովը:
Անդրադառնալով վթարային անջատման հետեւանքով ՀԱԷԿ-ի 110 ԿՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության աշխատանքին, փոխնախարարն ասաց, որ այն ատոմակայանի խնդիրը չի եղել, այլ` բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերում առաջացած խնդիր, որի պատճառը կուտակված սառույցներն էին:

Ըստ նրա, ատոմակայանը ոչ մի խնդիր չունի:
ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի վերաբերյալ էլ պարոն Հարությունյանն ասաց, որ այն նախատեսվածից ավելի քիչ հզորությամբ է կառուցվելու, քանի որ այդպես ավելի արդյունավետ է եւ քիչ ծախսատար:

«Նաիրիտի» վերագործարկման հարցին ի պատասխան էլ փոխնախարարն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ ինքը չի կոորդինացնում այդ ոլորտը եւ ներդրողից էլ տեղյակ չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031