Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծարվում են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամները

Հունվար 23,2017 14:17

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, ուսումնասիրվել են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամներն ու արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթաց սկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն նախկին թաղային համայնքների կողմից ստեղծված հիմնադրամները լուծարելու նպատակով, համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջի, համապատասխան դիմումները ներկայացվել են դատարան: Նաև զեկուցվել է, որ դադարեցվել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում գործող այլ հիմնադրամների գործունեությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գործընթացն օրենքով սահմանված կարգով կազմակերպելու և ավարտելու նպատակով:

«Խստորեն հետևեք, որպեսզի այդ հիմնադրամների լուծարման գործընթացներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հասցվեն ավարտին: Սրան զուգահեռ, նաև քայլեր ձեռնարկեք վարչական շրջանների աշխատակազմերի շենքերում գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների կամ անհատների կողմից ստեղծված հիմնադրամների գործունեությունը այդ շենքերում դադարեցնելու ուղղությամբ: Թող իրենց գործունեությունը շարունակեն այլ վայրում և ոչ թե վարչական շրջանների աշխատակազմերի շենքերում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Զեկուցվել է նաև, որ արդեն պատրաստ է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017թ. ցանկը, որի հաստատման մասին որոշման նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու առաջիկա նիստին։

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031