Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է բացառում, որ Բելառուս գնացած ՀՀ քաղաքացին չի հայտնվի Ադրբեջանում՝ որեւէ մեղադրանքով». Սամվել Մարտիրոսյան

Հունվար 23,2017 14:09

«Եթե Ադրբեջանն իր ուզած ձևով պահանջում է, ու արտահանձնում են որեւէ մեկին, դա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ»,-«Մեդիա կենտրոնում» այսօր անդրադառնալով լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը, ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ո՞վ է բացառում հնարավորությունը, որ ՀՀ որևէ քաղաքացի, որը հաճելի չէ Ադրբեջանին, Մինսկ գնալուց նույն կերպ կամ այլ մեղադրանքով չի հայտնվի Ադրբեջանում»,-նկատեց Սամվել Մարտիրոսյանը:

Փաստաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ բլոգերին մտադիր են ահաբեկչական խմբավորում ձեւավորելու մեղադրանք ներկայացնել, ինչը Սամվել Մարտիրոսյանն աբսուրդ որակեց:

«Նման գործելակերպը Ադրբեջանի քաղաքականությունն է: ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի անդամ պետությունը չի կարող նման քաղաքականություն ունենալ»,-հավելեց Արա Ղազարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031