Շենգավիթ վարչական շրջանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի եւ փաստաբան Էլզա Զաքարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը այսօր հետաձգվեց, քանի որ Իշխան Բարսեղյանը, քրեակատարողական հիմնարկի դատարան ուղարկած գրության համաձայն, առողջական վիճակի հետ կապված չէր կարող ներկայացվել դատարան:
Ավելի ուշ, Aravot.am-ի հարցին, թե ինչ առողջական խնդիր ունի նախկին դատավորը, փաստաբան Լիաննա Գրիգորյանն ասաց, որ նա ուներ դիմածնոտային խնդիրներ, ինչի պատճառով այսօր դատարան չէր բերվել:
Էլզա Զաքարյանի շահերը պաշտպանելու համար, Հանրային պաշտպանի գրասենյակից դատարան էր ներկայացել փաստաբան Արմինե Ֆանյանը: Էլզա Զաքարյանը հրաժարվեց հանրային պաշտպանից: Նրա շահերը եւս դատարանում կպաշտպանեն Իշխան Բարսեղյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Հովհաննես Չամսարյանը եւ Արմեն Սողոմոնյանը: Իշխան Բարսեղյանի պաշտպաններին միացավ նաեւ Արա Ղազարյանը: Սակայն քանի որ Իշխան Բարսեղյանը դատարանում չէր եւ, ըստ նախագահող դատավորի՝ Բարսեղյանի կամքը հաստատելու վերաբերյալ չկար որեւէ փաստաթուղթ, ուստի Արա Ղազարյանի հարցը կքննվի հաջորդ՝ փետրվարի 3-ին նշանակված նիստում:
Այսօր դատարան էին ներկայացել Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Լիաննա Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը, Կարեն Ղազարյանը եւ Կարեն Հովհաննիսյանը: Պաշտպաններից Վլադիմիր Գրիգորյանը չէր ներկայացել, սակայն նախորդ դատական նիստում նրա հնչեցրածը`ինչո՞ւ է դատախազի աթոռը ավելի բարձր տեղում դրված, տեղ էր հասել: Դատախազը՝ Կարեն Բիշարյանը, իր «դիրքով» հավասարվել էր դատավարության մասնակիցներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ