Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հովսեփյան փողոցի 24/3 շենք, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները նշված շենքի թիվ 52 սենյակում հայտնաբերել են 45-ամյա Տիգրան Կալմախյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և Տ. Կալմախյանը հանկարծամահ է եղել։
Գ. Շամշյանը հայտնում է, որ դին հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցային համալիրում, որի սեփականատերը հենց մահացածն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում