Հունվարի 21-ին www.a1plus.am էլեկտրոնային կայքում զետեղված «Դատապարտյալներն ահազանգում են, որ իրենց մահակներով ծեծել են» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի աստիճանական ապաբնակեցման վերջին փուլի ընթացակարգի համաձայն` բնակեցված վերջին խցում պահվող կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և դիմել են ինքնավնասումների:
Ընդ որում, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները դիտարկել են վերոնշյալ խցերը և որևէ առարկությամբ հանդես չեն եկել` կապված պահման պայմանների հետ:
Ինքնավնասում կատարած կալանավորված անձանց նկատմամբ բռնի ուժ կիրառելու վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. վերջիններիս բժշկական օգնություն ցուցաբերվել է նախ քրեակատարողական հիմնարկում, ապա` քաղաքացիական հիվանդանոցում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին