Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կան կոնկրետ ներդրումային պայմանավորվածություններ

Հունվար 23,2017 12:46

Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր նախարարություններին և գերատեսչություններին կառավարության հաջորդ նիստին ներկայացնել 2017թ համար արդեն իսկ կանխատեսվող կամ պայմանավորված ներդրումների փաթեթները:

Հասկանալի է, որ նման հանձնարարությունը կարող էր տրվել միայն այն դեպքում, երբ ներդրումների ծավալները ավելի քան կոնկրետ են: Ընդ որում` ենթադրվում է, որ 2017թ ընթացքում Հայաստանի տնտեսություն կներդրվի շատ ավելի մեծ գումարներ, քան այն 300 մլն դոլարը, որի մասին վերջերս բավականին ակտիվ քննարկվում է մամուլում և սոցցանցերում:

Ընդ որում` ներդրումներն իրականացվելու են տնտեսության բոլոր բնագավառներում, ինչը բնականաբար զգալիորեն կխթանի աշխատատեղերի ստեղծումը և բիզնես մթնոլորտի բարելավումը:

Հետաքրքրական է, որ օրերս մամուլում նաև տեղեկություն եղավ այն մասին, որ վարչապետը մտադրություն ունի ինչ-որ մեխանիզմներով ետ վերցնել ժամանակին կոպեկներով սեփականաշնորհված և փաստացի թալանված ձեռնարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031