Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկան ճարպն առողջարար է եւ կանխում է տրոմբոզը

Հունվար 23,2017 13:00

Հագեցած ճարպաթթուներ են պարունակում միսը, ճարպոտ երշիկները, ձուն, չզտած կաթը, կարագը, սերուցքը, պանիրը եւ կոկոսի յուղը։ Այս ճարպաթթուների չափազանց մեծ քանակությունները կարող են հանգեցնել «վատ» խոլեստերինի բարձրացմանը։
Խորհուրդ է տրվում ավելի քիչ հագեցած ճարպաթթուներով երշիկներ, օրինակ՝ տապակելու երշիկ, հում ապխտած միս կամ ճարպազուրկ եփած, ապխտած միս, ինչպես նաեւ անյուղ միս։

Թռչնամսի դեպքում պետք է հեռացնել մաշկը, քանի որ այն պարունակում է հագեցած ճարպաթթուների մեծ մասնաբաժին։ Ֆերմենտացված պանիրն ու ձուն, հետազոտական վերջին տվյալների համաձայն, ըստ երեւույթին, ավելի քիչ վնասակար ազդեցություն ունեն խոլեստերինի քանակության վրա՝ քան կարծում էին նախկինում։


Պարզ չհագեցած ճարպաթթուներ պարունակում է ձիթապտղի ձեթը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ձիթապտուղ եւ ձիթապտղի ձեթ, քանի որ նրա մեջ պարունակվող ձիթաթթուն կարող է իջեցնել վատ խոլեստերինի եւ բարձրացնել լավ խոլեստերինի պարունակությունը։

Ոչ մեծ քանակությամբ խորհուրդ է տրվում սագի եւ բադի յուղ, ինչպես նաեւ սագի լյարդի պաշտետ, քանի որ նրանք հագեցած ճարպաթթուների կողքին պարունակում են նաեւ պարզ չհագեցած ճարպաթթուներ։

Բազմակի չհագեցած բուսական, ճարպաթթուներ

Պետք է առանձնացնել լինոլաթթուն, որը հանդիպում է արեւածաղկի, եգիպտացորենի, սոյայի եւ գետնընկույզի յուղերի մեջ, ինչպես նաեւ ընկույզի մեջ։ Չհագեցած ճարպաթթուներ կան նաեւ նուշի, քունջութի մեջ, որոնք առողջարար են։

Բազմակի չհագեցած կենդանական ճարպաթթուներ

Ունեն ամենից առաջ ձկան որոշակի տեսակներ եւ թեփուկավոր կենդանիները։ Ձկան ճարպն առողջարար է եւ կանխում է տրոմբոզը։ Խորհուրդ է տրվում հատկապես ճարպոտ ձկների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` սաղմոնը, սարդինաձուկը, տառեխը, քանի որ օմեգա-3 ճարպաթթվի պարունակությամբ նրանք հատկապես պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդություններից:

Հնարավորության դեպքում պետք է խուսափել ճարպաթթուների մի հատուկ խմբից, որ ստանում են չհագեցած ճարպաթթուների արդյունաբերական մշակման եղանակով, քանի որ կարող են բարձրացնել աթերոսկլերոզի ռիսկը: Դրանք պարունակում են մարգարինի շատ տեսակներ, գործարանային պատրաստված հացեր` հատկապես սպիտակ, կեքսեր:

 

«Առավոտ»

21.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031