Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես ունենալ առողջ մազեր

Հունվար 23,2017 12:30

Եղանակային պայմանները, սննդակարգը ազդում են մազերի որակի վրա եւ սկսում են թափվել, ճյուղավորվել: Հաճախ կարելի է լսել, որ մազերն անընդհատ ձիգ մի կապեք, խուսափեք մազերի հետ կապված քիմիական պրոցեդուրաներից` գունաթափում, նվազագույնի հասցրեք ջերմային ազդեցությունները, բնական մազմզուկներով սանր օգտագործեք: Սրանք նպաստում են մազաթափությանը ու մազերի վատ աճին:

Շատերը վիտամիններ են ավելացնում շամպուններին, որ լրացնեն պակասը, բայց մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ վիտամինացված սննդին ուշադրություն դարձնել: Վիտամինների ազդեցությունը շատ կարեւոր է գլխամաշկի եւ մազի որակը բարելավելու համար: Վիտամին A-ն ուժեղացնում է նյութափոխանակությունը, բուժում վերքերը, կանոնակարգում քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, մաշկը դարձնում պիրկ ու ձիգ, նպաստում մազերի աճին: Վիտամին B2-ը անհրաժեշտ է մաշկային հիվանդությունների, մազաթափության, վերքերի բուժման ժամանակ: Վիտամին B5, B12-ը օգտակար են մաշկային հիվանդությունների, մազաթափության դեպքում:

Եթե դուք ունեք յուղոտ մազեր եւ ցանկանում եք այն ընդունի ցանկացած տեսք, ապա պետք է քամել կիտրոնի հյութը եւ քսել լվացված մազերին։ Հյութը արագ գոլորշիանում է եւ լավ է պահպանում ցանկացած սանրվածք։ Ի դեպ, կիտրոնը լավ է բաց գույնի մազեր ունեցողներին։ Կիտրոնաջրով ողողեք մազերը (1 լիտր ջրին` 5 կիտրոնի հյութ)։ Թխահերները կարող են օգտագործել քացախ. մեկ ճաշի գդալ` մեկ լիտր ջրին: Մասնագետները խորհուրդ են տալիս ամիսը մեկ անգամ մազարմատներին քսել գերչակի յուղ։ Այն մազերի որակը կլավացնի:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

21.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031