Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը Կանանց մենթորական ծրագրի շրջանակում դրես-կոդի վերաբերյալ միջոցառում է կազմակերպում

Հունվար 23,2017 11:10

Երևան, Հայաստան. – Ս.թ. հունվարի 22-ին Հավանա ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառում, որը նպատակ ուներ օգնել հայ երիտասարդ կանանց գործնական նորաձևության աշխարհում իրենց դեգերումների ճանապարհին:

Միջոցառումը կազմակերպվել էր կանանց մենթորական ծրագրի շրջանակում, որն անցկացվում է ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի հետ համատեղ: Դրես-կոդին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին մենթորական ծրագրի այս տարվա շրջափուլի տասնյակ մասնակից մենթիներ, բացման խոսքով հանդես եկավ տ-ն Լի Քարթերը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը:

Այս միջոցառման հիմնական նպատակն էր մենթորական ծրագրի մասնակից երիտասարդ ուսանողուհիներին հաղորդակից դարձնել դրես-կոդի հիմնական կանոններին, օգնել ոճերի (casual, business/smart casual, cocktail) տարբերակման հարցում, որպեսզի ապագա մասնագետները գրագետ մոտենան հագուստի ընտրության հարցում թե´ հարցազրույցի գնալիս, թե´ աշխատավայրում և թե՛ զանազան այլ միջոցառումների ժամանակ: Միջոցառման ընթացքում մոդելները ներկայացան դրես կոդի տարբեր ոճերով, ինչպես նաև հայ դիզայներներ Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Լիաննա Սարգսյանի և Լիլիթ Մելիքյանի կոկտեյլային զգեստներով:

Միջոցառումը կազմակերպվել էր մենթորական ծրագրի այս տարվա մասնակից մենթորներ Գոհար Բաղդասարյանի (Հավանա ռեստորանային համալիրի տնօրեն), Կարինա Դնոյանի («Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն, հագուստի դիզայներ, ոճաբան), Հրանուշ Ռեստակյանի («Լեվրիմ և Վանիլա Քեյք» հրուշակագործական արտադրության տնօրեն) աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՄՆ փոխդեսպանի կինը՝ Ներմինե Մանսուրը և «Ատեքս» նորաձևության կենտրոնի փոխտնօրեն, իմիջմեյկեր Օլգա Լավրիենկոն:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը կանանց մենթորական ծրագրի իրականացումը սկսել են 2010թ.-ին: Մենթորները խորհուրդներ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում են իրենց անձնական փորձը և օրինակ են ծառայում խոստումնալի երիտասարդ ուսանողուհիներին: Այս տարի 61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ, իրենց խորհուրդներով ուղղորդում են 62 մենթիների, ովքեր տարբեր բուհերի ուսանողուհիներ են, ինչպես նաև «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի և «Մեր տուն» կազմակերպության սաներ:

 

ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031