Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորները ինքնավնասման դիմել. «Ա1+» (տեսանյութ)

Հունվար 23,2017 01:39

«Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր , պատերը` քանդած,  լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը`  ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է «Ա1+»-ին փոխանցել դատապարտյալներից մեկի կինը:

Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը`  եթե  պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով  նորոգեն խուցը. «Որովհետեւ զզվելի է, սանհանգույցից օգտվել ընդհանրապես չեն կարող»  :  Իրենց հաշվարկով` 50-60 հազար դրամը բավարար կլինի խուցը «բնակելի» դարձնելու համար:

Ընդ որում` դատապարտյալներին զարմացրել է հանգամանքը, որ իրենց խցի պատուհանը նույնքան փոքր է, որքան ցմահ դատապարտվածներինը:

Առաջարկը չի ընդունվել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության   կողմից:  Եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ  դատապարտյալները դիմել են ինքնավնասման:

Ըստ հարազատների`  երեքի վերքերն  այնքան լուրջ են, որ  նրանց արդեն մի քանի անգամ տարել են  քաղաքացիական հիվանդանոց : «Ամուսինս երակներն էր կտրել»,-  տեսակցությունից հետո պատմեց  կինը , որը վաղը պատրաստվում է գնալ Արդարադատության  նախարարի մոտ:

Հարազատները մտավախություն ունեն, որ վաղը  դատապարտյալների նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին ուժ կգործադրվի, քանի որ կրկին նրանց փորձելու են տեղափոխել , իսկ վերջիններս որոշել են`  կտեղափոխվեն միայն այն դեպքում, երբ նոր խուցը նորոգվի :  Իսկ եթե գործի դրվեն մահակները, դատապարտյալները կրկին ինքնավնասման կդիմեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031