ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն-Ալավերդի, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻՆ