Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր կուսակցության նպատակը իշխանությունն է». Արթուր Բաղդասարյանը՝ «ՕԵԿ-ի պատմությունը կրկնելու մասին (Տեսանյութ)

Հունվար 22,2017 15:34

«Մենք բովանդակության մեջ արդեն իսկ որոշակի դաշինք ենք, այնպես որ ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ ենք մասնակցելու: Ամեն դեպքում մեր դռները դեռեւս բաց են, քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, տեսնենք՝ ինչպիսին կլինի վերջին հանգրվանը, փետրվարի 11-ին համագումար է լինելու, որի ժամանակ վերջնական դիրքորոշումը կհայտնենք»,- այսօր «Հայկական վերածնունդ կուսակցության կանանց միության համագումարից հետո լրագրողներին ասաց  «Հայկական վերածնունդի» նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Պարոն Բաղդասարյանը չասաց, թե որ ուժերի հետ են կոնսուլտացիաներ անցկացնում, հարցին՝ իսկ որ ուժի հետ են բացառում համագործակցությունը, պարոն Բաղդասարյանը կրկին չպատասխանեց:

Անդրադառնալով ձեւավորված դաշինքներին՝ պարոն Բաղդասարյանն ասաց. «Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելուն վերաբերում եմ ըմբռնումով: Մարդ ինքն է որոշում իր քաղաքական վարքագիծը, Սեյրան Օհանյանը որոշել է ակտիվ քաղաքական դաշտ վերադառնալ, դա իր իրավունքն է, բոլոր կուսակցություններին հաջողություն եմ մաղթում: Ցանկանում եմ, որ ազնիվ մրցակցությամբ յուրաքանչյուրը կարողանա նվաճել ժողովրդի վստահությունը, խոսքս բոլորին է վերաբերում:

Մեր շանսերը գնահատում եմ փայլուն, մրցունակ գաղափարներ ենք ներկայացնելու, մենք հասարակությանը չենք տանելու թշնամության, ատելության, այլ՝ համախմբման,  կոնսոլիդացիայի՝ հանուն մեր երկիրն այս վիճակից հանելու»:

Հարցին, թե որ դաշտում եք դիրքավորվելու, պարոն Բաղդասարյանը հարցին, հարցով պատասխանեց. «Ո՞ր դաշտում ենք հիմա, ընդդիմադիր»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե արդեն մի անգամ էլ եք ընտրություններում ընդդիմադիր դաշտում եղել, ընտրություններից հետո փոխել դաշտը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Արդեն հստակ պատասխանել եմ, դիտեք Արմենիա հեռուստաընկերության հաղորդումը»:

Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ նորից «Օրինաց երկիր» կուսակցության պատմությունը չի կրկնվի, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր  կուսակցության նպատակը իշխանությունն է, ոչ մի կուսակցություն չի պայքարում ընդդիմություն դառնալու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Ա.Բ. – «Յուրաքանչյուր կուսակցության նպատակը իշխանությունն է, ոչ մի կուսակցություն չի պայքարում ընդդիմություն դառնալու համար»:

    Մ.Կ. – իսկ ես մինչ հիմա միամտաբար կարծում էի, որ յուրաքանչյուր կուսակցության նպատակը Հայրենիքին ծառայելն է, լինի իշխանություն թե ընդդիմություն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031