ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում առկա է թույլ մառախուղ:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻՆ