Արեւագույն այս տորթը իր համով եւ տեսքով կջերմացնի այս ցուրտ օրերը, իսկ ցիտրուսի թարմությունը ուժ եւ էներգիա կտա:
Անհրաժեշտ մթերքները
Խմորի համար
Մանդարին- 4-6 հատ
Ձու- 3 հատ
Շաքարավազ- 1 բաժակ (եթե դարչնագույն շաքար ունեք, կարող եք 1-2 գդալ ավելացնել՝ խմորի գույնն ավելի վառ դարձնելու համար)
Կարագ- 150 գրամ
Ընկույզ- 1 բաժակ
Սոդա- 1 թեյի գդալ
Քացախ- 1 ճաշի գդալ
Ալյուր- 1,5-2 բաժակ
Կարդացեք նաև
Կրեմի համար
Կարագ- 200 գրամ
Եփած խտացրած կաթ- 1 տուփ
Մանդարին- 4-5 հատ
Ընկույզ- 1 բաժակ
Կոնյակ- 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Նախապես սառնարանից հանած եւ բավականին փափկած կարագը լավ հարել, ավելացնել շաքարավազը, շարունակել հարել, հատիկ-հատիկ ավելացնել հավկիթները:
Լվանալ բոլոր մանդարինները: Մսաղացով աղացեք բոլոր մանդարիններն ու ողջ ընկույզը: Ստացված զանգվածի կեսը մի կողմ դրեք՝ կրեմի համար, մյուս կեսը ավելացրեք խմորին:
Խմորին ավելացրեք նաեւ սոդան ու քացախը, ապա՝ ալյուրը: Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր: Լցրեք ջեռոցի թավայի մեջ եւ դրեք նախապես 180-190 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստ կլինի մոտ 30-40 րոպեից՝ ստուգեք փայտե չոփիկով: Հանեք ջեռոցից եւ թողեք սառչի:
Այդ ընթացքում պատրաստեք կրեմը: Նախապես սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը լավ հարեք, ավելացրեք եփած խտացրած կաթը, շարունակեք հարել: Ավելացրեք աղացած մանդարինն ու ընկույզը, վերջում՝ կոնյակը:
Սառած խմորի մի մասը պատեք կրեմի կեսով, վրան դրեք խմորի մյուս կտորը, որի վրա՝ կրեմի մնացած մասը: Կարող եք կողքերն էլ կրեմապատել: Զարդարեք քերած ընկույզով եւ մանդարինով: Դրեք սառնարան ամենաքիչը 3 ժամով, որից հետո կարող եք մատուցել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
21.01.2017