Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրաստան այցելած 6 միլիոն տուրիստից 1,4-ը Հայաստանից են. Գյումրու քաղաքապետի խանդը (Տեսանյութ)

Հունվար 21,2017 21:44

Այսօր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս տվյալը հրապարակեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ իհարկե, նեղվելով կատարվածից: Իսկ գործարարների հետ հանդիպման թեման վարչապետ Կարեն Կարապետյանին այնպիսի առաջարկներ ներկայացնելն է, որպեսզի Գյումրին իրոք դառնա տուրիզմի կենտրոն: «2016 թվականին, ըստ վիճակագրական տվյալների, Վրաստանը մոտ 6 միլիոն տուրիստ է ունեցել, որից 1,4 միլիոնը եղել են Հայաստանից, պատկերացրեք ինչ թիվ եմ ասում:

Առաջին տեղը զբաղեցրել են ռուսները, երկրորդ տեղը՝ թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները եւ այլն, եւ այլն…Մեզ մոտ էդ տուրիզմը ընդամենը եղել է 25 տոկոս, եթե 1,5 միլիոն է հաշվվում: Դուք պատկերացրեք, եթե մեր քաղաք այցելեն 100 հազարից 200 հազար տուրիստներ, բնականաբար, մենք չունենք ենթակառուցվածքներ, հյուրանոցներ…Հիմա ճիշտ է բացում են հյուրանոցներ, բայց էնքան քիչ են էդ հյուրանոցները, որ պետք է տնակային սիստեմի հյուրանոցներ կառուցվեն: Եթե մարդը քնելու տեղ ունի, կարող է մի միջավայրում լինել, որտեղ կարող է դուրս գալ, ման գալ, լինել էնպիսի տեղեր, որտեղ կան մեր ազգային ուտեստները, չեմ ասում ռեստորաններ, փոքր տեղեր,  որտեղ մարդը կարող է ճաշել, ունենանք հուշանվերներ խանութներ, պարզ է, մենք կկարողանանք էդ տուրիստին պահել մեկից երկու օր, այսինքն` մեկ գիշեր ու երկու ցերեկ կամ երկու գիշեր, մեկ ցերեկ:

Ինչքան շատ մնա, այնքան, բնականաբար, ծախս կկատարի: Եթե մենք միջավայր ստեղծենք, տուրընկերությունը ինչ ասեց, տուրիստն այնպես էլ կանի, աչքերը փակ մարդ է, բայց նա գովազդող մարդ է, թե ինչ էժան քաղաք գնացի, ինչ լավ հյուրասիրություն կար»,-ասաց Գյումրու քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը նաեւ հիշեցրեց, որ Գյումրին հնագույն քաղաք է, որն ունի «Կումայրի» արգելոց թանգարան՝ պատմաճարտարապետական արժեք ներկայացնող 1200 հնագույն շենքերով: Նա որպես օրինակ մեջբերեց Սլաբոդկա հնագույն թաղամասը՝ իր պատմական տներով ու փողոցով (խոսքը այն թաղամասի մասին է, որտեղ բնակվում է Վարդան Ղուկասյանը՝ իր հարազատներով):

Շիրակի մարզի արդյունաբերողների եւ «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյան էլ, որի առաջարկն է եղել հանդիպել վարչապետի հետ, դիմելով հավաքված գործարարներին, ասաց. «Եթե Գյումրիում չկա զարգացած բիզնես, ինչ ուզում է կառուցվի, այդ ամենը դժվար թե լավ աշխատի միայն տուրիստի շնորհիվ: Մարդը (ի նկատի ունի վարչապետին, հեղ.) շատ ճիշտ ընկալեց այդ ամենը, պատրաստակամ է մեզ հետ հանդիպելու:

Կուզենայի, որ մենք բոլորս առաջարկներ ներկայացնենք վարչապետին, թե ինչպիսին կուզենք տեսնել Գյումրին, ինչ ստեղծվի Գյումրիի համար կառավարության կողմից, իշխանությունների կողմից, որպեսզի ավելի լավ զարգանա մեր բիզնեսը ու շուտ կայանա քաղաքի զարգացման ցանկացած ծրագիր: Երեւանից բիզնեսմեններ կային, մեծահարուստ լավ տղեք, որոնք ցավով ասում էին՝ պարոն վարչապետ, խնդրում ենք զգույշ իրականացրեք նախատեսվող ծրագիրը, որ հանկարծ Գյումրին չկորցնենք: Այսինքն` հին շինություն, հին պատմություն մարդիկ տեսնում են, որ միայն Գյումրիում կա, ու բոլորն ուզում են, որ Գյումրին պաշտպանվի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    ասեմ որ վաղը ընկար սամվել ալեքսյանի որին նոր յեռքդ կտնկես կասես թալանած գումարնես եստեղ է դու միտինգի առիտը բաց չը թողեցիր գումարները բաժանեցիք հարստականերով դա քո վրա եզան չի նստի վածը էլ ետպես ձեռքդ կտնկես աշխար աստիջան է ելնել ել կա ընկնել էլ կա հիշի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031