Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք գնաց Գյումրիում տուրիզմը զարգացնելու ու այս ուղղությամբ վարչապետին 4 օրից հստակ առաջարկ ներկայացնելու մասին, տեղեկացրեց, որ շուտով Գյումրու օդակայանից թռիչքներ կսկսի իրականացնել մեկ այլ ավիաընկերություն, որը պատկանում է գյումրեցու:
Քաղաքապետը չցանկացավ տալ ավիաընկերության ու նրա տիրոջ անունը, չասաց անգամ, թե որ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի, սակայն տեղեկացրեց, որ շուտով այն իրականություն կդառնա: «Տուրիզմը ուզի, թե չուզի Գյումրիում զարգանալու է, էսօր «Պոբեդա» ընկերությունն է եկել Գյումրի, նմանատիպ ընկերություններ գալու են: Հիմա մի հատ ընկերություն, արդեն իսկ պայմանավորվածություն կա, գյումրեցի է, ճիշտն ասած, այս պահին չեմ ուզում անունը տալ, մենք պետք է անպայման այնպես անենք, որ այս ընկերությունը նույնպես գա: Երրորդ, չորրորդ ընկերությունը եւս բերելու ենք…»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև