Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչին է հավատում եւ ինչին չի հավատում Նիկոլ Փաշինյանը

Հունվար 21,2017 19:57

«Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր բոցաշունչ ելույթում խոսեց դաշինքի նպատակների եւ անելիքների, ինչպես նաեւ այն մասին, թե ինքը ինչին է հավատում եւ ինչին չի հավատում:

«Մեզ հարցնում են, թե խորհրդարանական ընտրություններում ինչ հնարավորություն ունենք: Մենք պետք է հստակ ասենք, որ այսօր Հայաստանի հանրապետության ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի: Մենք հարյուր հազարավոր համախոհներ ունենք Հայաստանում եւ սփյուռքում եւ մեր խնդիրն է՝ նրանց օգնել հասկանալու, որ չկա ավելի զորեղ ուժ, քան իրենք, իրենց քաղաքական կամքը, քաղաքական ընտրությունը, որ մենք այստեղ ենք որպես երաշխավոր եւ  ի կատար ենք ածելու քաղաքացիների կատարած այն որոշումը, որով նրանք կընտրեն՝ Ընտրությունը, Փոփոխությունը, Հաղթանակը: Եկել է Հայաստանի կոռումպացված, խնամի-ծանոթ-բարեկամով, խմբապետական էջը փակելու եւ բացելու լուսավոր Հայաստանի, քաղաքացիական Հայաստանի, Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի եւ բաժնետեր է զգում իր հայրենիքի», – ասաց նա:

«Ես չեմ հավատում այն իշխանությանը, այն էլիտային, որը ասում է, թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում է բերելու,մ փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան. Ադրբեջանը յոթ միլիարդի զենք է առել, որ փոխզիջմա՞ն գնա: Իհարկե՝ ոչ:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, այնպիսի տնտեսություն, այնպիսի հանրություն, որը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն, որ էն պահին, որ հյուսիսում հարավում, արեւելքում կամ արեւմուտքում հանկարծ ինչ-որ մեկի մտքով անցնի ասել, թե Հայաստան պետությունը այլեւս գոյություն չպիտի ունենա, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր երկիրը, մեր հայրենիքը եւ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, հայկական պետականությունը ավարտ չի ունենալու, այլ ունենալու է միայն վերելք եւ զարգացում: Հայաստանի քաղաքացին պետք է գիտակցի իր ուժը եւ մեր առաքելությունը նրան վստահություն ներշնչելն է եւ մենք դա անպայման պետք է անենք: Կեցցե Հայաստանի ՀԱնրապետությունը, կեցցե «Ելք» դաշինքը, կեցցե գարունը, որ գալու է երկու ամսից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031