Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ». Փոստանջյանը` կուսակիցների մասին

Հունվար 21,2017 19:21

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է վերջին զարգացումներին.

«Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական և զրպարտչական տեղեկատվություն: Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց և տղամարդկանց հետ:

Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն:

Իսկ ինչ վերաբերվում է տիկին Անահիտ Բախշյանի հասցեին արված հայտարարությանը, ապա նշեմ, որ տիկին Բախշյանը, նույնպես շուրջ 10 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչ միայն առանցքային դերակատարում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներսում, այլև ընդհանուր հայկական քաղաքականության մեջ` կոտրելով կարծրատիպերը և օրինակ ծառայելով երիտասարդ կանանց համար:

Անկախ այն հանգամանքից, երբ այսօր որոշում կայացնելու համար մենք տարակարծիք ենք և հնարավոր է բաժանվենք, մեր համատեղ անցած քաղաքական պայքարի ճանապարհը ոչ միայն եղել է օրինակելի, այլև հենց այս հրաշալի բանաձևի մեջ` «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի»: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ:

Զարուհի Փոստանջյան
21 հունվարի 2017թ․, Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031