Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության բանաձևեր՝ ըստ Նարեկ Մալյանի

Հունվար 21,2017 15:25

«Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով». սա «ПИАР СОДОМА» գրքի հեղինակ Նարեկ Մալյանի բանաձևն է հաջողության հասնելուհամար։ Հունվարի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքին կազմակերպության շուրջ 300 անդամների Նարեկ Մալյանը խորհուրդ տվեց շատ կարդալ։ Իր անձնական փորձից ներկայացրեց մի դրվագ. «Երկար ժամանակ հեքիաթներ էի կարդում, հատկապես ժողովրդական հեքիաթներ։ Հայրս երբեմն ասում էր՝ մեծ մարդ ես, հեքիաթ ես կարդում, բայց այդ հեքիաթներն ինձ շատ բան տվեցին»։

Ըստ Նարեկ Մալյանի՝ կյանքում ոչինչ պատահական չի լինում, ու այն, ինչով այժմ զբաղված ենք, հետո հնարավոր է մեծ կարևորություն ստանա. «Պատահական բան չկա։ Ամեն ինչ աստվածային մեծ ծրագրի մի մաս է, որին մենք մասնակցում ենք։ Բայց պետք չէ որպես հանդիսատես մասնակցել»։

Նարեկ Մալյանը նշեց, թե իր կյանքի ընթացքի վրա մեծ ազդեցություն են թողնել հոգևորականները, սակայն ըստ նրա՝ իր հաջողության պատմությունը դեռ առջևում է, քանի որ երիտասարդ է։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031