Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՊիկսԱրտի» օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում կարողանում են ստեղծել պահանջված լուծումներ

Հունվար 21,2017 13:07

«ՊիկսԱրտ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի երիտասարդական հավաքում ներկայացրել է իր և ընկերության հաջողության պատմությունը։

Բանախոսը նկատել է, որ «ՊիկսԱրտը» ստեղծել են հայ ծրագրավորողները։ Այն լուսանկարների և տեսանյութերի խմբագրման հավելված է, աշխատում է Android և iOS հարթակներում։ Հավելվածն ունի 350 միլիոնից ավելի ներբեռնում աշխարհում, ամսական 85 միլիոն ակտիվ օգտատեր, 300-ից ավելի աշխատատեղ միայն Երևանում։ Եվ այս ձեռքբերումները՝ ընդամենը 5 տարվա ընթացքում։ Արտավազդ Մեհրաբյանը նկատել է, որ «ՊիկսԱրտի» օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում կարողանում են ստեղծել պահանջված լուծումներ։

Երիտասարդական հավաքի 300 հանրապետականներ «Խոսք ու զրույց» ձևաչափով հանդիպման ընթացքում Արտավազդ Մեհրաբյանը նկատել է, որ ինքը համարում է, որ հաջողությունների հասել է բավականին ուշ տարիքում։ Ծրագրավորումն իր երկրորդ մասնագիտությունն է։ Ընկերությունը ստեղծել են ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում և հասել հաջողությունների։

Պարոն Մեհրաբյանը ընդգծում է, որ մինչև հաջողության և դրական արդյունքի հասնելը բավականին խոչընդոտների միջով են անցել։ Հաջողություններն ու անհաջողությունները հաջորդել են միմյանց։ Բայց երբեք չեն հանձնվել և լավատես են եղել։ «Ու խորհուրդ եմ տալիս բոլորին լինել լավատես։ Կենտրոնանալ լուծումների և ոչ թե խնդիրների վրա»,- խորհուրդ է տվել բանախոսը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031