Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես եւ ինչու կարող էինք հասնել այն կետին, որ դերակատար լինեն միայն քյաշ փողատերերը. «Ազգ»

Հունվար 21,2017 12:38

Ամեն դեպքում չի բացառվում, որ շուտով շատերը կլինեն Ծառուկյանի թիմում, նրա հայտարարությունը միգուց հենց դրա համար էլ ուշանում էր` շանս չտալու համար այլ միավորների իրական համախմբմանը` փետրվարի 6-ը քթի տակ է, երբ կմեկնարկի ցուցակները ԿԸՀ ներկայացնելու շատ սուղ` տասնօրյա ժամկետը, ժամանակ չկա շատ մլուլ տալու, ու այդ պատճառով շատ ուժեր ու գործիչներ արագ կարող են կողմնորոշվել դեպի Ծառուկյանը:

Եթե այնտեղ է Իշխան Զաքարյանը, ապա այնտեղ չի կարող չլինել նրա վաղեմի մտերիմ Վիկտոր Դալլաքյանն ու նրան հարող ուժերը (հիմա կամ մի փոքր ուշ` չգիտենք): Եթե հանկարծ, չնայած այժմյան հերքմանը, այնտեղ հայտնվի Խաչատուր Սուքիասյանը, որը, ինչպես եւ Ծառուկյանը, համակիրների իր ստվար զանգվածն ունի, միգուցե շուտով այնտեղ կլինեն նաեւ արմատական ընդդիմադիր համարվող, սակայն այժմ արդեն առանձին ներկայանալու համար իրենցից ոչինչ չներկայացնող ուժերը:

Կամ ի՞նչ բեւեռից են խոսում Վարդան Օսկանյանն ու նրա «Համախմբումը»` նրան միացած ուժերով հանդերձ, հո հարյուր բեւեռ չի լինում, հակաքաղաքական-հակաբնական, անգամ մոլորակների բնականոն գործունեությունն ընդամենը երկու բեւեռ են կանոնակարգում, էն էլ Օսկանյանի պարագայում, ով խորհրդարան էր եկել Ծառուկյանի թիմի հետ:

Ուրիշ հարց է, թե ինչպես եւ ինչու կարող էինք հասնել այն կետին, որ դերակատար լինեն միայն քյաշ փողատերերը, այդ մասին շատ անգամ ենք խոսել (անօգուտ) եւ հետո ենք խոսելու (դաս չենք քաղում), սակայն փաստն այն է, որ անկախ մեր ուզել-չուզելուց, հասարակ մարդկանց զգալի շերտեր կան, որ սիրում են ե՛ւ Գագիկ Ծառուկյանին, ե՛ւ Խաչատուր Սուքիասյանին, վերջին դեպքում գոնե կրթված լինելու հանգամանքը մեղմում է անհարմարությունը:

Ու անկախ մեր համակրանքներից` ստիպված ենք ընդունել իրերի առկա դրությունը. մեզնից անկախ, իրոք, խորհրդարանի պատկերը մեկընդմիշտ կարող է փոխվել, իսկ այնտեղ հայտնվելու շանս ավելի շատ կարող են ունենալ Ծառուկյանի ձեւավորած դաշինքում ընդգրկված մարդիկ:

Ուզում ենք դա, թե չենք ուզում` այժմ լծակներ ու փող ունեցող մարդիկ ու նրանց հարող շրջանակները որոշել են փաստորեն մինչեւ առնվազն 2030 թիվը պաշտպանել իրենց իշխանություն լինելու եւ ազդեցության տիրույթները, քաղաքների, համայնքների ղեկավարումը փոխանցել սեփական ժառանգներին, իշխանության ոչ մի լծակ չզիջել պատահական մարդկանց: Այս անգամ նրանք կմիանան Ծառուկյանի դաշինքին, այսինքն ` ընտրության հնարավորություն կունենան` ՀՀԿ-ի՞ն, թե՞ Ծառուկյանին հարելով դա անել:

Մնացյալը` կուսակցություններ, գաղափարներ, հայրենիք, Արցախ` ցավոք սոսկ իդիլիա է, այս նպատակի մեջ տեղավորվող այնքանով- որքանով: Չնայած` Ծառուկյանն էլ, բոլորն էլ պարտավոր էին հիշել ու մտածել, որ ես (ժողովուրդը) անվերջ չեմ կարող իմ պատուհանից նայել իր պալատին, առիթ-անառիթ լսել նրա սալյուտի գմփոցները, եւ ես (ժողովուրդը) պետք է բարելավեմ իմ կյանքը, ստանամ ի՛մ հնարավորությունը` անվերջ միայն նայել հնարավոր չէ: Իսկ նրա պլանների մեջ ես (ժողովուրդը) չկամ, կամ` կամ այնքանով, որ հերթական անգամ իմ աչքին թոզ փչելով` սեփական ժառանգներին իշխանություն կտակեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031