Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի, նա պետք է ապահովված լինի. Ազատ Արշակյան. «Հրապարակ»

Հունվար 21,2017 11:49

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որը երկար դեգերումներից հետո հայտնվեց «Միասնական Արմենիա» շարժման մեջ եւ հայտարարել է Սեյրան Օհանյանին աջակցելու մասին, դեռ չգիտի, թե ով կգլխավորի Սեյրան Օհանյանի ձեւավորած դաշինքի ցուցակը, նախընտրական շտաբը եւ այլն։ Բայց կարծում է, որ Սեյրան Օհանյանը պետք է գլխավորի ցուցակը, որովհետեւ, ըստ նրա, իրենց մյուս դաշնակիցների մեջ Օհանյանն ամենահարմարն է՝ որպես լիդեր։

– Ձեր թիմակից Արթուր Ալեքսանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը տուն չունի, բնակվում է վարձով Վահագնի թաղամասում։ Մի կողմ թողնենք Վահագնի թաղամասում անգամ վարձով բնակվելու հնարավորությունների հարցը։ Բայց այդ հոդվածից հետո բոլորը քննադատեցին թե՛ մեզ, թե՛ Ալեքսանյանին, թե բացահայտ ստեր եք հրապարակում, բոլորը գիտեն, որ Օհանյանը շքեղ առանձնատուն է կառուցում Վահագնի թաղամասում, իսկ դուք հիմարի տեղ եք դրել մեզ։

– Ես գիտե՞ք ինչ մոտեցում ունեմ եւ դա բազմիցս եմ ասել նաեւ մամուլով եւ հեռուստատեսությամբ, որ չափազանց վատ է հայկական բանակի զինվորականի նկատմամբ մեր հասարակության սոցիալ-տնտեսական ընկալումը։ Զինվորականը մարդ է, որն անձնազոհության է գնում, եւ ես կարծում եմ, որ շատ լավը պետք է լինի նրա հագուստը, հանդերձանքը, սնունդը, սոցիալական ծառայությունը, նպաստները։

Հիմա Սեյրան Օհանյանը, եթե չունի բնակարան, դա խայտառակություն է, նրա բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի, նա պետք է ապահովված լինի։

– Իսկ քանի՞-քանի ազատամարտիկներ, հերոսներ ունենք, որոնք ծայրահեղ ծանր ու անապահով պայմաններում են գոյատեւում։

– Նրանք անտեսված են, նրանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն լինի, նրանք պետք է ապահովված լինեն։

– Հասարակության բողոքը հենց այդտեղ է, որ Սեյրան Օհանյանը եւ այլ գեներալներ գուցե հենց այդ ազատամարտիկների հաշվին ձեռք են բերել շքեղ դղյակներ, ապրում են ոչ աշխատավարձի հաշվին ու հաշվարկով։

– Նախ Սեյրան Օհանյանն ասում է՝ չունեմ ձեր նշած բնակարանը, մարդն ասում է՝ իմը չէ։ Էն, ինչ նկարում ցույց են տալիս, դրա սեփականատերն էլ է ասել, որ «դա իմն է, սեփականատերը ես եմ, Սեյրան Օհանյանը չէ»։ Ես դրանից տեղյակ եմ։ Եվ հիմա ինքն իսկապես վարձով է ապրում։ Բայց ես կարծում եմ, որ սխալ է նրան քննադատել լավ ապրելու համար։

Այ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հայկական բանակի շարքայինները պետք է սոցիալապես նպաստառու չլինեն։ Նրանք պետք է ամենալավ վարձատրվողն ու ապահովվածը լինեն։ Ես Ձեզ հետ համաձայն եմ՝ մեր բիզնեսմենների վիլլաները հարկավոր է աճուրդի հանել։

– Գեներա՞լ բիզնեսմենների։

– Ոչ միայն գեներալ։ Կարող է գեներալ լինել, կարող է եֆրեյտոր էլ լինել, կարող է բժիշկ լինի, կարող է եւ արհեստավոր լինի։ Ով ուզում է՝ լինի։ Եթե հայկական բանակի վետերաններն անապահով են, ուրեմն վաճառել ապահովների ունեցվածքը եւ նրանց ապահովել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031