Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց անմիջապես հետո նրա շուրջն են փորձում համախմբվել ոչ միայն այլ քաղաքական ուժեր ու անհատներ, այլեւ նախկին ԲՀԿ-ականներ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, նախկին ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա եւս կվերադառնա ԲՀԿ:
«Սպորտը քաղաքականություն չի ճանաչում, իհարկե, արտաքին քաղաքականության մեջ մենք մեծ դերակատարություն ունենք, բայց ներքին քաղաքականության մեջ սպորտը դերակատարում չունի: Մենք չենք միանում որեւէ քաղաքական գործընթացների»,- մի փոքր մտորելուց հետո ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում