Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսի վերածված Ամերիկան. Հայաստանի և հայության անելիքը. «Ժամանակ»

Հունվար 21,2017 10:46

ԱՄՆ-ն այն պետությունն է, որտեղ նախագահի ով լինելն էական ազդեցություն է ունենալու և՛ համաշխարհային անվտանգության, և՛ տնտեսության, և՛ քաղաքականության համար: Հայաստանը լինելով թեկուզև փոքր երկիր, այնուամենայնիվ գտնվելով թեժ զարգացումների խաչմերուկ հանդիսացող տարածաշրջանում էապես ազդվելու է ԱՄՆ նորընծա նախագահի առավելապես արտաքին քաղաքական որոշումներից: Ի հավելումն՝ նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրը՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ շաղկապվածությունը կամ պարզապես ազդեցությունը Հայաստանի վրա:

Թրամփի հաղթանակից հետո ընկած ժամանակաշրջանը բավարար չէ հասկանալու, թե ինչպես են դիմակայելու ամերիկյան ինստիտուտներն ու համակարգը օդիոզ Թրամփի որոշումներին, ելույթներին և հայտարարություններին։ Այս տեսանկյունից դեռ պետք է հասկանալ, թե համակարգը ինչպես կարձագանքի Թրամփի նախագահությանը, և ինչպես է Թրամփը հարաբերվելու համակարգի հետ:

Այսպիսով` պետք է արձանագրել, որ նախագահ Թրամփը իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին:

Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031