Տեւական ժամանակ է, ինչ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակները:
Պարզվում է` «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, եւ այդ պատճառով էլ արտադրանքի վրա ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ են փակցված:
«Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով: «Այն հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում է: Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում