Ինչի՞ համար է Իլհամ Ալիեւը «կպած» ցանկանում հաշվեհարդար տեսնել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, եւ ինչո՞ւ այդ հարցով դիմում իր «արյունակից եղբայր» Ալեքսանդր Լուկաշենկոյին: Պարզ է, ցանկանում է, որ ոչ ոք Արցախ չայցելի, մարդիկ վախենան, որ իրենց այդ այցելության համար կարող են տարվել ադրբեջանական բանտ: Ինչո՞ւ է «եղբայրն» ընդառաջ գնում Ադրբեջանի նախագահի խնդրանքին: Դարձյալ պարզ է, այստեղ ոչ մի «լիրիկա» չկա` նավթ, փող եւ այլն:
Արդյո՞ք մարդիկ՝ լրագրողները, քաղաքական, հասարակական գործիչները Լապշինի նկատմամբ այդ հաշվեհարդարից հետո կդադարեն Արցախ այցելել, եթե այդպիսի ցանկություն ունենան: Իհարկե, ոչ: Մի քանի տարի առաջ ես հարցազրույց էի վերցրել ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուքից, որին Ադրբեջանը նույնպես ներառել է սեւ ցուցակի մեջ՝ Արցախ այցելելու համար: Երբ հարցրեցի այդ պատմության մասին, նա հումորով պատասխանեց՝ «ես քայլել եմ Լուսնի վրայով, եւ դա, կարծում եմ, ինձ իրավունք է տալիս քայլել այնտեղ, որտեղ ես եմ ցանկանում»: Քրիստոնյա քարոզիչ դարձած տիեզերագնացն իրեն ողջ մոլորակում է զգում «ինչպես տանը»:
Մեր՝ լրագրողներիս, դեպքում դա առավել քան ճիշտ է, որովհետեւ մեր կարեւորագույն առաքելություններից մեկն է, կարծում եմ, հետաքրքիր պատմություն գտնելն ու պատմելը: Վստահ եմ, ես խնդիր չեմ ունենա Վրաստանի իշխանությունների հետ, եթե գնամ Աբխազիա կամ Հարավային Օսիա, որպեսզի պատմեմ իմ ընթերցողներին կամ հեռուստադիտողներին, թե ինչպես են այնտեղ մարդիկ ապրում: Թբիլիսիում գուցե իմ պատմությունները չհավանեն, բայց այդ երկիրը, ի տարբերություն Ադրբեջանի եւ Բելառուսի, արդեն հասել է որոշակի մակարդակի, երբ պետությունը չի փորձում ինքնահաստատվել՝ լրագրողին պատժելով: Իսրայելը, որի քաղաքացին է Լապշինը, նույնպես ունի այդ գիտակցությունը: Ինչպես օրերս հիշեցրել է իսրայելցի հատնի քաղաքագետ Ավիգդոր էսկինը, Ադրբեջանի եւ Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ այցելում են Գազայի հատված, ինչը Թել-Ավիվի սրտով չէ: Բայց ոչ մեկի մտքով չի անցնում նրանց ձերբակալել:
Ինձ թվում է, ցանկացած լրագրող, անկախ իր ազգությունից եւ քաղաքական հայացքներից, պետք է իր համերաշխությունը հայտնի Լապշինի հետ, որովհետեւ սա Արցախը պաշտպանելու կամ Ադրբեջանի ղեկավարությանը «սխալ հանելու» խնդիր չէ, սա ազատության, հանդուժողականության եւ մասնագիտական գործունեության հարց է:
Կարդացեք նաև
Կարծում եմ, իրենց խոսքը պետք է ասեն նաեւ եվրապական կառույցները: Չնայած կարող է եւ չասեն: Մի երկու տակառ խավյար կստանան եւ կլռեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
բա, խի՞ այդ պատկառելի կառոյցները Հայաստանին անվերջ դիտողություններ են անում, ազդարարություններ են տալիս, հանդիմանում են, շատ նվազ ծանր շեղումների համար…
երկու տակառ խավյար ել մենք չունե՞նք, տանք, լռեն…
ներքին աղմուկը արդէն մեզ լիովին բավարար է
(իսկ Վրաստանի կարծեցյալ մակարդակին համար՝ «հարեվանին խոտը միշտ աւելի կանաչ է», երեվի…)
Հանդուրժողականությունը քաղաքակիրթ բան է միայն լուսանցքայինների համար, որ իրենց զգան քաղաքակիրթների շարքում, իսկական քաղաքակիրթները ոչ թե պիտակներ են կպցնում կարգազանցներին, այլ գործով ստիպում կարգազանցներին քաղաքակիրթ դառնան, ասենք՝ մեր անպլոճիկ արտաքին քաղաքականություն վարող իշխանությունը գոնե բարձրաձայնի անիրավությունը աշխարհով մեկ, թե չե մեր անսահման հանդուրժողականությամբ կրկնեմ հանցակից ենք դառնում ու հաջորդ սերունդներին փոխանցում մեր այսօրվա մեղքի բեռը:
Միամիտ չլինենք,Ադրբեջանը ոչ Ռուսաստանին,ոչ էլ առավել ևս Իսրաելին չի նեղացնի,բայց առևտուր կանի՝օրինակ Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունների իրականացման ուղղությամբ,նոր զինզտեսակների ձեռք բերման և այլն:Մենք հո գիտենք,նրանք դա կարող են…
Հարգելի ,,Լավատես,,մեր իշխանությունները ուրիշի ներքին գործերին չեն միջամտում,իսկ այ դու կարող ես հասարակական կառույցների միջոցով միջազգային հնչեղություն իրականացնել և նպաստել Լապշինի ազատ արձակմանը:Ինձ թվում է պետք չէ ամեն առիթ օգտագործել սեփական իշխանությանը ,,սխալ,,հանելու համար:Թե?դու մեր իշխանությունների հետ կապ չունես…
Շնորհակալություն, որ արձագանքեցիք: Հիմա պատասխանեմ:
՝Թե?դու մեր իշխանությունների հետ կապ չունես… ՝
Ես ուզում եմ, որ մեր իշխանությունը իսկապես մերը լինի, որ ամեն առիթ չօգտագործեմ ՝սեփական իշխանությանը ,,սխալ,,հանելու համար:
Ո՞րն է, ի՞նչն է պատճառը, որ մեր իշխանությունները ուրիշի ներքին գործերին չեն միջամտում:
Չի գործում Վազգենի կողմից (Լեւոնի հովանավորությամբ) Վանո տակ դրած, Ադրբեջանական ԽՍՀ կոմունիստական կուսակցության անդամ, ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիեւի հպատակ «բարոն Ակա՞նը» (դանդաղեցված գործողության):
Ազգային անվտանգության ծառայություն, արտաքին գործերի նախարարություն չկա՞:
Թե յուրաքանչյուր քաղաքացի իր վրա պետք է վերցնի դրանց պարտավորությունները: