Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի հյուպատոս. «Հորդորում եմ մինչ դատական ակտի կայացումը այս թեման լրատվամիջոցներով չշահարկել»

Հունվար 21,2017 14:30

«Առավոտի»՝ «Հյուպատոսարանի հայ աշխատակցի աշխատանքային գրքույկի «հյուպատոս» բառից հետո դրված ստորագրությունն ո՞վ է դրել, պարոն հյուպատոս» հրապարակման օրը՝ հունվարի 11-ին, Գյումրիի «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիսով հանդես եկավ հյուպատոսարանի նախկին աշխատակից, հրապարակման հերոսը՝ Արման Մազմանյանը:

Նրան բանավոր աշխատանքից ազատել էին եւ հյուպատոսը հրաժարվել էր ինչպես ազատման հրամանը, այնպես էլ պատճառը հայտնել: Հրամանը չտրամադրելը հյուպատոսը բացատրել էր այն հանգամանքով, թե չունի նման իրավասություն, քանի որ հյուպատոսարան գոյություն չունի:

Ինչպես տեղեկացրել էինք, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել էր պատասխանող Անտոնիո Դոմենիկոյի Մոնտալտոյի պատասխանը եւ դատական նախնական թվով երրորդ նիստն էլ նշանակվել է հունվարի 25-ին, դատավոր Մ. Գեւորգյանի նախագահությամբ:

Մամուլի ասուլիսից հետո հյուպատոսն արձագանքել էր դրան, մասնավորապես հայտնելով. «Վերջերս նախկին կամավորական Արման Արտյոմի Մազմանյանի հրավիրած ասուլիսի առնչությամբ հայտնում եմ հետեւյալը: Ես հանդիսանում եմ Իտալիայի պատվո հյուպատոս: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության միասնական գրանցամատյանում Իտալիայի պատվո հյուպատոսարան գրանցված հաշվառված չէ: Ուստի ես՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս, չեմ հանդիսանում գործատու, չեմ արձակում հրամաններ, այդ թվում` աշխատանքի ընդունման կամ ազատման:

Ինչ վերաբերում է սույն երիտասարդի հրապարակած հիմնազուրկ հայտարարություններին, ապա դրանք արհեստածին են եւ չեն կարող ստվերել իմ կատարած աշխատանքը Գյումրիում:

Հայտարարում եմ նաեւ, որ ես իրավունք չունեմ չվստահելու ՀՀ արդարադատության եւ դատական համակարգին, ուստի հորդորում եմ մինչ դատական ակտի կայացումը այս թեման լրատվամիջոցներով չշահարկել:

Հարգանքներով` Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտո»:
Դատական գործընթացի ժամանակ հավանաբար կպարզվի, թե ինչ նկատի ուներ հարգարժան հյուպատոսը «նախկին կամավորական» բառակապակցությունը օգտագործելով: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին ուղղված հորդորին, ապա չի բացառվում, որ հյուպատոսը կդիմի նման միջնորդությամբ դատարան:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

20.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031