Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրսան Իլյումժինովը մտադիր է դիմել Դոնալդ Թրամփին

Հունվար 21,2017 13:30

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գահակալությունից հետո ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իր փաստաթղթերը ուղարկելու է ԱՄՆ-ի պետ դեպարտամենտ՝ իրեն ԱՄՆ մուտք գործելու իրավունքը վերականգնելու նպատակով:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը 2015 թվականի նոյեմբերին ՖԻԴԵ-ի նախագահի անունը մտցրել է «սեւ ցուցակ»՝ նրան մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մեջ: Այդ պատժացուցակում հայտնվելու պատճառով Իլյումժինովը չկարողացավ ներկա գտնվել Նյու-Յորքում անցկացված շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտին:

Այն ժամանակվանից Իլյումժինովը հայտարարել էր, թե կշարունակի շփվել ԱՄՆ պետդեպի հետ՝ պատժացուցակից իր անունը հանելու եւ այդ երկիր մուտք գործելու իրավունքը վերականգնելու համար, իսկ ավելի ուշ ստիպված եղավ դատական հայց ներկայացրել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության դեմ:
«Այնպիսի տպավորություն է, որ ոչ-ոք չի աշխատում. Ոչ ֆիննախը, ոչ պետդեպը, ոչ էլ դեսպանատունը: Զանգերին չեն պատասխանում: Իմ անձնագիրը նոյեմբեր ամսից դեռ դեսպանատանն է: Բայց շուտով նոր դեսպան կգա, պետական դեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության նոր ղեկավարներ կնշանակվեն: Հունվարի 21-ին, Դոնալդ Թրամփի գահակալման արարողությունից հետո ես կրկին իմ փաստաթղթերը եւ նամակ կուղարկեմ: Հույս ունեմ, որ հիմա արդեն ավելի արագ ԱՄՆ մուտք գործելու իրավունք կստանամ», – ասել է շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ»

20.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031