«Դուք ձեր զանգակատնից մի նայեք, մի քիչ ցած իջեք, լսեք ինձ նման ներքեւում գտնվող մարդկանց խոսքն ու տեսեք վիճակը եւ հետեւություններ արեք»,- վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմում ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
Մեր զրուցակիցը վարչապետին խորհուրդ է տալիս սկսել իրենից, իր նշանակած նախարարներից: «Մարդիկ պիտի արդարություն տեսնեն, որ կողոպտված հույսը վերադառնա, 50-200 հազար դրամ ստացողներին կրճատելով հինգ միլիարդ եք տնտեսել, որ ի՞նչ անեք, որ գործուղո՞ւմ գնաք բիզնես-դասով»,- ասում է ԱԺ նախկին պատգամավորը:
Զրույցի մանրամասները
«Առավոտ»
20.01.2017