Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ Սասուն Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. մայիսի 27-ին Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի վերջին զանգի հանդիսությունից հետո, 12-րդ՝ ավարտական դասարանների շրջանավարտների, դպրոցի ճաշարանում կազմակերպված ճաշկերույթի տոնակատարության ընթացքում,ժամը 18.30-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, շրջանավարտների մեջ գտնվող հորեղբոր որդու՝ Էրիկ Չոբանյանի հետ տոնակատարությանը մասնակցելու նպատակով մտել է դպրոցի ճաշարան:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս. Չոբանյանին նկատելով՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով տարածքում ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի ՀՈԲ տեսուչ Մարինե Աշոտի Բաղդասարյանն ու նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Արտաշես Յաշայի Բեգինյանը մոտեցել են նրան եւ ի կատարումն ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կ. Հակոբյանի 2016թ.մայիսի 17-ի ՝«Ոգելից խմիչք օգտագործած անձանց կողմից հակաօրինական վարքագծի դրսեւորումների կանխման նպատակով, անկախ շրջանավարտի մերձավոր ազգական լինելու հանգամանքից, անձանց մուտքը հանդիսությունների եւ միջոցառումների անցկացման վայրեր բացառելու վերաբերյալ» թիվ 130-Ա հրամանի դրույթների, նրանից պահանջել են դուրս գալ ճաշարանից: Ս. Չոբանյանը, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների լիազորությունների իրականացմանը հակազդելու եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դիտավորությամբ, ճաշարանում, ապա նաեւ դպրոցի մուտքի դարպասների մոտ ճաշարանից դուրս հրավիրելու հարցի շուրջ վիճաբանել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցներ Մարինե Բաղդասարյանի եւ Արտաշես Բեգինյանի հետ, որի ընթացքում Մ.Բաղդասարյանին տվել է ուսադիրները պոկելու, իսկ Ա. Բեգինյանին առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծնոտը կոտրելու սպառնալիքներ:
Այնուհետեւ նա ոստիկանության Իջեւանի բաժնի շրջիկ խմբում, հետո հերթապահ օպերատիվ խմբում ընդգրկված ոստիկանության աշխատակիցներին եւս տվել է ուսադիրները պոկելու սպառնալիքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ, շուրջ մեկ ժամ ավտոմեքենայից բռնվելով՝ հակադրվել է ոստիկանների՝ իրեն բերման ենթարկվելու գործողություններին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին:
Նախկինում չդատված Ս. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ