ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից «Հրապարակ» լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննության համար:
Պատգամավորի դիմումին ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհրաժեշտություն չկա: