Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հայտարարությունները կոռեկտ չեն». Հովսեփ Խուրշուդյան (ձայնագրություն)

Հունվար 20,2017 22:21

«Նման արտահայտությունները կոռեկտ չեն, եթե մենք լինեինք դիկտատորի ենթակայության տակ գտնվող կուսակցություն, դիկտատորը նման բաներ պետք է աներ՝ ում ուզենար հաներ, ում ուզենար մտցներ կուսակցություն, բայց մենք ժողովրդավարական կուսակցություն ենք, եւ մեծամասնությունը պետք է որոշի որեւէ մեկին կուսակցությունից հեռացնելու հարցը: Այդ լեքսիկոնը հարիր չէ ժողովրդավարական կուսակցությանը»,- նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի սպառնալիքին, թե կուսակցությունից կհեռացնի Արմեն Մարտիրոսյանին, եթե նա շարունակի Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ դաշինք կազմելու վերաբերյալ բանակցությունները:

Հովսեփ Խուրշուդյանը ճիշտ չի համարում սեւեռվել անհատների հակադրությունների վրա. «Կա քաղաքական դիրքորոշում, որը կուսակցությունն արտահայտել է մանիֆեստի ձեւով, թե ինչումն է տեսնում համախմբման եզրերը Դաշինք կազմելու համար: Կուսակցության տարբեր անդամներ կարող են համակարծիք չլինել, բայց այդ մանիֆեստն իմ աչքի առջեւ է, ու ես հակված եմ այդ մանիֆեստին, կոնկրետ համակարծիք եմ մանիֆեստի այդ դրույթների հետ:

Հստակ նշված է, որ եթե իշխանափոխություն ենք իրականացնում, նորմալ դատական համակարգ ենք ձեւավորում, այդ ժամանակ քննություն թող լինի, տեսնեն՝ ով է պատասխանատու, եթե կան զոհեր, այդ զոհերի պատասխանատուները պետք է դատվեն, բայց չեմ կարծում՝ այդ զոհերի պատասխանատուները Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանն են:

Իմ կարծիքով, ոչ իրենք հրաման են տվել, ոչ էլ իրենք անմիջական պատասխանատվություն են կրում: Ամեն դեպքում, թող արդար դատաքննություն լինի, նոր իշխանություն ձեւավորած, այդ ժամանակ պարզ կլինի: Հիմա ասել՝ դրա պատճառով եկեք չպայքարենք, այդ ռեսուրսները չօգտագործենք, դե թող մնա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իշխանության, ա՞յդ է տրամաբանական: Տասը տարի է՝ Սերժ Սարգսյանն է ու ՀՀԿ-ն իշխանության, Մարտի 1-ը բացահայտվե՞լ է»:

Պարոն Խուրշուդյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն` Զարուհի Փոստանջյանի համար կուսակցության դռները բա՞ց, եթե ինքը համակարծիք չէ մանիֆեստի դրույթներին, ի պատասխան. «Իհարկե: Եթե կուսակցությունում մեծամասնությունն ինչ-որ բան որոշում է, փոքրամասնությունը ենթարկվում է, բազմաթիվ անգամ եղել են դեպքեր, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է փոքրամասնության մեջ եւ ենթարկվել է մեծամասնության որոշմանը, իսկ ինչու այլ դեպքում այդ սկզբունքը չպետք է գործի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Զարուհի Փոստանջյանի արտակարգ մակարդակի եսամոլությունը հայտնաբերվում է այս առիթով: Եւ դա անակընկալ է միայն անոնց համար որոնք ազդված էին անոր «հմայքով»:

    Այդ Տիկինը ոչ թէ դիկտատոր է,
    այլ ինքզինք ուղղակի թագուհի է կարծում:

    Եթէ Ընդդմության մէջ իսկ այսպէս են իրենք իրենց պահում, երեւակայենք թէ ինչպիսին էր լինելու վարքագիծը այսպիսի անձերի, եթէ հանկարծ տիրանային երկրի իշխանության…

  2. Aramn says:

    Առանց Զարուհի Փոստանջյանի “Ժառանգություն” կոչվածը իր անլուրջ ղեկավարի հետ միասին մեր երկրի քաղաքական կյանքում ասելու բան չունի: Այդ կուսակցության ամենակարկառուն անդամը՝ Արմեն Մարտիրոսյանը, եթե ուզում է երկրին մի օգուտ տալ, լավ կլինի անդամագրվի “Լուսավոր Հայաստան”-ին”։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031