Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 72-րդ առաջնությունը: Եզրափակիչ տուրում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հաղթեց Նարե Առաքելյանին, իսկ առաջատար Սիրանուշ Ղուկասյանը տանուլ տվեց Աննա Հայրապետյանին: Մարիան եւ Սիրանուշը պայքարն ավարտեցին 6,5-ական միավորով, սակայն լրացուցիչ գործակիցներով Գեւորգյանը դարձավ հաղթող եւ պահպանեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: 6,0 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց Սուսաննա Գաբոյանը, որն էլ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ Աննա Հայրապետյանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ