ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք–Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ–երը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան–Իջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան–Ջուջևան հատվածում տեղ–տեղ առկա է մերկասառույց:
Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր–Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ:
Կարդացեք նաև
Լոռու մարզում՝ բացի Թումանյանի տարածաշրջանից, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:
ԱԻՆ