ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում որոշեց թիվ 1 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել Վահագն Նիկողոսյանին:
Հանձնաժողովը նաեւ որոշեց լրացումներ կատարել հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերի վերաբերյալ որոշման մեջ, որը վերաբերում էր ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքի ձևին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ