Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում Վահան Շիրխանյանի պաշտպանը չի կարողանում տեսակցել պաշտպանյալին (Տեսանյութ)

Հունվար 20,2017 19:01

Փաստաբան Կարինա Մոսկալենկոն, որը Եվրոպական դատարանում պաշտպանում է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի շահերը, չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալին: «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում այսօր փաստաբանին անհեթեթ իրավիճակի մեջ են դրել. «Պատասխանն այսպիսին էր՝ մենք վստահ չենք, որ դուք փաստաբան եք: Ես ցույց տվեցի իմ փաստաբանի հավաստագիրը: Ապա` ասացին`մենք վստահ չենք, որ նա ցանկանում է այսպիսի փաստաբան: Ցույց տվեցի նրա անձնական հայտարարությունը: Այնուհետև` մենք վստահ չենք, որ դուք ներկայացնում եք նրա շահերը Եվրոպական դատարանում, կար նամակը…»:

Փաստաբանը նկատում է, նաեւ, որ անգամ Եվրոպական դատարանի նամակի բացակայության դեպքում իրեն չպետք է արգելեին տեսնել իր պաշտպանյալին։

Հիշեցնենք, Եվրոպական դատարանն ընդունել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանների բողոքն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը խախտում է Եվրոպական կոնվենցիան՝ Վահան Շիրխանյանին խոշտանգում են բանտում՝ հրաժարվելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Կարինա Մոսկալենկոն, ծանոթանալով գործի նյութերին, եկել է այն եզրակացության, որ արգելքը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում:

Եթե այսօր, մինչեւ օրվա վերջ ՔԿՀ-ից իրեն հոդաբաշխ պատասխան չտան, ապա վաղն առավոտյան նա համապատասխան գրություն կուղարկի Եվրոպական դատարան:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031