Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Առաքելյանի նկատմամբ բռնություն կիրառողներին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն

Հունվար 20,2017 18:50

Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բողոքարկել է ոստիկանների կողմից Արմինե Առաքելյանին ապօրինաբար և բռնությունների կիրառմամբ հոգեբուժական հաստատություն տեղափոխելու և հոգեբուժական հաստատությունում բռնության ենթարկելու գործով քրեական հետապնդում չիրականացնելու՝ քննչական մարմնի որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանը 2016 թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ հոգեբուժական հաստատության աշխատակիցների բռնի գործողությունները օրինաչափ էր համարել: Իսկ Ա. Առաքելյանի ներկայացուցչի՝ իրավապահների գործողություններին իրավական գնահատական տալու և այդ հիմքով գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությունների վերաբերյալ հայտնել, որ գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ այն ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը քննարկելու նպատակով:

Նշենք, որ ներկայացված երկու միջնորդություններից առաջինն անպատասխան էր թողնվել, իսկ երկրորդի լուծումը հետաձգելու որոշմամբ, որին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, մասնավորապես, նշվել էր՝ «կատարվում են ապացույցների հավաքմանն ուղղված քննչական աշխատանքներ, ուստի միջնորդության մեջ նշված հանգամանքներն ամբողջությամբ պարզելուց, մի շարք անհրաժեշտ այլ քննչական գործողություններ կատարելուց հետո միայն հնարավոր կլինի լուծել սույն միջնորդությունը»:

Այդուհանդերձ՝ այն քննարկելու նպատակով Դատախազություն ուղարկելու որոշում կայացվել է միայն հիմա: Սրանով քննչական մարմինը ակնհայտ անգործություն է ցուցաբերել:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031