Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու դեպքի առթիվ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության

Հունվար 20,2017 18:22

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հանրապետության հրապարակից բնակչուհուն բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից գրություն է ստացվել առ այն, որ բնակչուհի Ա.Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում ծեծի է ենթարկվել, ապա նաև Ա.Առաքելյանը հաղորդում է տվել, որ  մայիսի 17-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում մի խումբ աշխատակիցներ իրեն կապել են մահճակալին ու ծեծի ենթարկել:

Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, նրանց թվում՝ նշված կլինիկայի աշխատակիցներ,՛ կատարվել դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում հաղորդման մեջ մատնանշված հանգամանքը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու  համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն Ա.Առաքելյանը չի ներկայացել փորձագետներին, չի մասնակցել նաև կլինիկայի աշխատակիցների հետ առերես հարցաքննություններին, ովքեր հերքել էին բռնություն կիրառելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում  տուժողը հայտնել է, որ  2016թ. մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ մտնելուց հետո ոստիկանության աշխատակիցների կողմից  բերման է ենթարկվել՝ նշելով նրանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին։

Նկատի ունենալով, որ տուժողի հայտնած հանգամանքներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031