Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն այցելել է Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց: Մարզադպրոցի տնօրենի ուղեկցությամբ Յուրի Մամիկոնյանը շրջել է դասասենյակներում, հետևել պարապմունքներին: Քննարկվել են նաև մարզական համագործակցությանն առնչվող առաջիկա ծրագրերն ու իրականացվելիք միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել է համակարգիչ և մարզագույք:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն