Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնափոխադրման համար ոչ պիտանի 400 կոնտեյներ կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարությանը (Տեսանյութ)

Հունվար 20,2017 17:38

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելեցին «Ապավեն» բեռնափոխադրումների ընկերություն` ծանոթանալու ընկերության գործունեությանը:

Հայաստանում գործելով ավելի քան 20 տարի` ներկայում «Ապավեն»-ը կայացած տրանսպորտային ընկերություն է, որն արտասահմանում ունի գրասենյակների իր ցանցը,  լիարժեք տեխնիկական հնարավորություններ, հաճախորդների և գործընկերների մեծ բազա: Հայաստանից արտերկիր և հակառակ ուղղությամբ տարեկան փոխադրում է 10 000 կոնտեյներ:

Արթուր Առաքելյանի խոսքով՝ ընկերության ենթակառուցվածքային հնարավորությունները բավական տպավորիչ են:

«Ապավեն»-ի տնօրինության հավաստմամբ` իրենց ներկայիս ռեսուրսները կբավարարեն, եթե անգամ աշխատանքների ծավալը քառապատկվի:

Նախարարը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին ու խնդիրներին։ Նա  պարբերաբար հանդիպումներ է ունենում խոշոր փոխադրողների հետ` հստակեցնելու բեռնափոխադրման գործընթացում առաջացող խնդիրներն ու խոչընդոտները:

Լսելով նաև «Ապավեն»-ի տնօրինության առաջադրած հարցերը` նախարարը խոստացավ քննարկել դրանք օտարերկրյա իր գործընկերների հետ և փորձել լուծումներ գտնել:

Վահան Մարտիրոսյանը շրջեց նաև մաքսային ծառայության պահեստում, զրուցեց աշխատակիցների հետ:

Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մի կարևոր խնդրի շուրջ: Տևական ժամանակ է, ինչ ընկերության տարածքում առկա են ժամկետանց կոնտեյներներ, որոնք արդի տեխնոլոգիաների պայմաններում այլևս շահագործման ենթակա չեն: Այդ գույքի շուրջ իրավական խնդիր է առաջացել. մոտ 400 կոնտեյներ դատարանով ճանաչվել է տիրազուրկ:

«Ապավեն» ընկերությունը նախարարի խնդրանքով բարի կամք դրսևորեց ու  համաձայնեց փոխանցել այդ գույքը` երկրի պաշտպանական կարիքների համար օգտագործելու»,- նշեց նախարարի առաջին տեղակալը:

Տեղափոխման հետ կապված կազմակերպչական հարցերը լուծելուց և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելուց հետո բեռնափոխադրման համար ոչ պիտանի կոնտեյներները կծառայեն ոչ իրենց նշանակությամբ, սակայն  անհրաժեշտ նպատակի:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031