Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հավանական է, որ ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը․ Վարդան Օսկանյան. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 20,2017 17:25

Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կղեկավարի նորաստեղծ դաշինքի նախընտրական ցուցակը՝ մնալով անկուսակցական: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տեղեկացրեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը դաշինք է կազմել Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետության» և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցության հետ:

Վարդան Օսկանյան․ – Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա: Նա այս պահին կուսակցական չէ: Ես կարծում եմ՝ այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա նաև մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անել հետագայում, երբ որ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան:

«Ազատություն»․ – Այսինքն, ինչպիսին էլ վերջնականում լինի ձեր դաշինքը, Սեյրան Օհանյանը լինելո՞ւ է այդ դաշինքում:

Վարդան Օսկանյան․ – Այո, ես կարող եմ դա արդեն հաստատել, որ նա անպայման ներգրավված է լինելու:

«Ազատություն»․ – Դուք հանդիպել եք Սեյրան Օհանյանի հետ, և, բնականաբար, փորձել եք հասկանալ՝ ինչու նա որոշեց ընդդիմադիր դաշտում հայտնվել: Ի վերջո նա տևական ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի թիմի անդամ, իշխող Հանրապետականի հենարան, և միանգամից հայտնվելով ընդդիմադիր դաշտում և հայտարարելով, որ վերջապես պետք է վստահության վրա ձևավորված իշխանություն գա, մի տեսակ անհամոզիչ է թվում: Դուք Ձեզ համար հասկացե՞լ եք, ինչո՞ւ Սեյրան Օհանյանը այսպես կտրուկ որոշեց իշխանական դաշտից տեղափոխվել արմատական ընդդիմադիր դաշտ:

Վարդան Օսկանյան․ – Ցանկացած հայրենասեր մարդ, որ մտահոգված է այս երկրի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ կուզենային նման քայլ անել, բայց երևի իրենց համարձակությունը չի հերիքում, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ իշխանությունը արդեն սպառել է իրեն և փոփոխություն է պետք:

Սեյրան Օհանյանը այն մարդն էր, որ ունեցավ համարձակությունը, որովհետև մտահոգ է երկրի ապագայով, պատկերացնում է լուծումները, տեսնում է խնդիրները և որոշեց դուրս գալ իշխանությունից, որպեսզի կարողանա ինքնուրույն մասնակցել ընտրություններին իր համախոհ մարդկանց հետ: Եվ այդ համախոհներից մեկը ես եմ:

Ես Սեյրան Օհանյանին շատ լավ եմ հասկանում, որովհետև մոտավորապես նույն բանը ես եմ արել 2008 թվականին: Տարբերությունը այն է, որ ես առաջին պահին չեմ ընդունել առաջարկությունը իշխանության մեջ լինելու, որովհետև ես արդեն այս խնդիրները իմ իշխանության մեջ եղած շրջանին տեսել էի, պատկերացնում էի և զգում էի, որ ընդդիմադիր դիրքերից պետք է ինչ-որ մի պահ հանդես գան այնպիսի մարդիկ, որոնք եղել են իշխանության մեջ, տեսնում են խնդիրները և նաև կարող են լուծումներ առաջարկել:

Ես իսկապես շատ ուրախ եմ, որ Սեյրան Օհանյանն էլ, գոնե այս պահին, այդ քայլը արեց, որպեսզի մենք կարողանանք մեր ջանքերը միացնել և կարողանանք ժողովրդին իսկապես այլընտրանք տալ:

Շատ ուժեղ, լավ կորիզ է ձևավորվում այստեղ: Իմ և Սեյրան Օհանյանի՝ միասին քաղաքական դաշտում ներկայանալը ժողովրդին պետք է տա այդ այլընտրանքը, որը իրենք ուզում են տեսնել հաջորդ ընտրությունների նախաշեմին:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031