Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ցուրտ եղանակի պայմաններում՝ Եվրոպայի զգալի մասով տարածվելուն զուգընթաց՝ փախստական և միգրանտ երեխաները վտանգի տակ են հայտնվում

Հունվար 20,2017 17:20

Անավարտ գործերն ու դաժան եղանակն է՛լ ավելի են բարդացնում դժվար կացության մեջ հայտնված երեխաների իրավիճակը

20 հունվարի, 2017թ., Նյու Յորք:  Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի,  Եվրոպայի կենտրոնական, արևելյան և հարավային մասերով անցնող և ընկրկման որևէ նշան ցույց չտվող ծայրահեղ ցուրտ եղանակն ու փոթորիկը փախստական և միգրանտ երեխաներին սպառնում է շնչառական և այլ վտանգավոր հիվանդություններով, նույնիսկ ցրտահարության պատճառով՝ մահով:

Հիմնականում Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից Հունաստանում և Բալկաններում հայտնված, ըստ գնահատականների, 23.700 փախստական և միգրանտ երեխա, այդ թվում՝ մանուկներ և նորածիններ, շարունակում են անօգնական վիճակում մնալ:

Հունաստանի որոշ մասերում` հատկապես կղզիներում, ուր հազարավոր փախստականներ ապաստան են գտել բարակ վրաններում, տարիների ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է կոչ անել կղզիների վրա գերբնակեցված և անբավարար կերպով սպասարկվող ճամբարներում բնակվող փախստականներին և միգրանտներին տեղափոխվել ավելի հարմար և անվտանգ կացարաններ երկրի ներսում:

«Չունենալով պատշաճ ապաստան և տաք հագուստ՝  երեխաները լուրջ վտանգի տակ են հայտնվել դաժան եղանակի պատճառով»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային առողջապահության հարցերով խորհրդական Բասիլ Ռոդրիկեսը (Basil Rodriques): Նորածիններն ու ամենափոքրերը, ում ենթամաշկային ճարպը, որպես կանոն, ավելի թույլ է զարգացած, որպեսզի պաշտպանի ցրտից, նրանց ավելի խոցելի է դարձնում շնչառական հիվանդությունների և պոտենցիալ մահացու վիրուսային և բակտերիալ վարակների հանդեպ, ինչպիսիք են թոքաբորբն ու գրիպը:

Ապաստանների գերբնակեցումն ու ոչ բավարար մեկուսացումն առանձնապես վտանգավոր են, քանի որ նպաստում են շնչառական հիվանդությունների արագ տարածվելուն, հատկապես սառը եղանակային պայմաններում: Ըստ ԱՀԿ-ի, Եվրոպայում գրիպի տարածման ժամանակաշրջանը սարերի հետևում չէ:

«Ցուրտ եղանակից զատ, առողջական խնդիրների պատճառ է նաև երեխաների՝ փախստականի և միգրանտի կարգավիճակում հայտնվելը, ապաստան խնդրելու գործընթացում անորոշության և անավարտ մնացած գործերի զոհ լինելը», -ավելացրել է Ռոդրիկեսը:  Այս անորոշ իրավիճակը ազդում է երեխաների առողջության վրա՝ բարդացնելով նրանց՝ առանց այն էլ դժվարին խնդիրները»:

Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետությունում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ձմռան նախապատրաստման շարունակական աշխատանքները օգնում են կանանց և երեխաներին չմրսել:

Բուլղարիայի գրանցման կենտրոններում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է 500 երեխաների՝  ձմեռային հագուստի ամբողջական զգեստապահարան տրամադրելով: 2015թ.-ի վերջերից մինչև 2016թ.- ը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, երեխայակենտրոն գոտիների և մոր ու մանկան համար նախատեսված անկյունները ձևափոխվել են նախկինում թեթև կառույցներ լինելուց ձմռան կարիքներին համապատասխանող, ջեռուցվող հավաքովի կամ տնակային կառույցների կամ էլ տեղափոխվել են կայուն/ մշտական կառույցներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը որոշ գոտիներում երեխաներին և կանանց ձմեռային հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ է տրամադրում  իր շարժական թիմերի միջոցով:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031