Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընկերություններից մեկը ստիպված է եղել 40-50 տոկոսով կրճատել իր աշխատակիցների քանակը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ամերիկյան համալսարանում այսօր հանդիպման ժամանակ ասել է. «40-50 տոկոս կրճատումը բիզնեսի մեջ՝ միշտ չէ, որ վատ է: Եթե 40-50 տոկոս մարդ ավելի է նստած ինքնարժեքի մեջ եւ բիզնեսը ծախսափակ չէ, գուցե կրճատումը օպտիմալացո՞ւմ է, գուցե կրճատումը ստրատեգիական լուծո՞ւմ է: Ես չեմ ցանկանում, որ մարդիկ գործազուրկ լինեն, բայց կրճատումը պարտադիր չէ, որ նեգատիվ բան լինի»:
Մանրամասն՝ տեսանյութում