Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ստեփանակերտում գտնվող քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն: Ստեփանակերտի մշակույթի նախարարության ներկայացուցչի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ուղեկցությամբ Արամ Սուքիասյանը շրջել է թատրոնի շենքում, ապա հետևել փորձերին: Երևանի քաղաքապետարանի անունից թատրոնին փոխանցվել է համակարգիչ:
Երևանի քաղաքապետի տեղակալի հաջորդ հանդիպումները կայացել են Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: Մշակութային այս հաստատություններին ևս տրամադրվել են համակարգիչներ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի փոխանցմամբ` վերոնշյալ հանդիպումների ժամանակ քննարկվել են hնարավոր համագործակցության ծրագրեր, ինչպես նաև՝ առաջիկա ծրագրերին առնչվող խնդիրներ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն