ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերի համար հունվարի 17-20-ը Ջերմուկում կազմակերպել է 3-րդ դասընթացը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ:
«ՄարզՌազմ» ծրագրի 3-րդ դասընթացի ժամանակ աշխատանքային խմբերին ներկայացվել են անհրաժեշտ վերլուծական մեթոդները, մարզերի իրավիճակի վերլուծությունը և SWOT վերլուծությունը: Դասընթացի ավարտին ՀՀ բոլոր մարզերի աշխատանքային խմբերը քննարկել և սահմանել են իրենց մարզերի ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև առաջարկել ծրագրեր, որոնք նպաստելու են ռազմավարական նպատակների իրականացմանը: ՀՀ մարզպետարանների աշխատանքային խմբերի հետ հանդիպմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը իր խոսքում կարևորել է դասընթացները, նշել, որ աշխատանքային խմբերի և փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակված մարզային ռազմավարություններն առաջիկայում կքննարկվեն առավել լայն շրջանակներում: «Այդ ժամանակ էլ հավանության կարժանան մարզերի ռազմավարական զարգացման ուղղությունները և առաջնահերթությունները: Իսկ այդ ռազմավարական փաստաթղթերը պետական քաղաքականության, արտաքին օժանդակության, ինչպես նաև պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության հիմնաքարն են հանդիսանալու և ապահովելու 2016-2025 թթ. Տարածքային զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը»,-ասել է Արթուր Խաչատրյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն