«Հայերը ցեղասպանության են ենթարկվել ծրագրված եւ հետեւողականորեն իրականացված քաղաքականությամբ»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով 1990թ.հունվարի 13-19-ը Բաքվում կազմակերպված հայերի ցեղասպանության մասին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա ընդգծեց, որ անգամ զոհերի թիվը հստակ չէ. «Սպանվածների թիվն ավելին է, անընդհատ նոր փաստեր են ի հայտ գալիս: Վստահաբար կարելի է ասել, որ մարդկային շատ ճակատագրեր շարունակում են անհայտ մնալ: Նման փաստերը բանակցային սեղանի շուրջ տեղ չեն գտել անգամ, մինչդեռ որպես դիվանագիտական եւ քաղաքական գործոն՝ պետք է ներառված լինեն տարածաշրջանային քաղաքական զարգացումներում»:
Քաղաքագետի բնորոշմամբ՝ 2017թ.-ին, երբ լրանում է Բաքվի ջարդերի 27-րդ տարելիցը, ՀՀ-ն պետք է ակտիվացնի քարոզչական աշխատանքը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաեւ հայտնեց, որ Ստեփանակերտի շրջափակման մասին ֆիլմ է պատրաստվում:
Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ